Ձեր բրենդը գոյություն չունի

առանց թվային մարքեթինգի
PERFECTION IN EVERY PIXEL WE ARE DIGITAL AGENCY
Ժամանա՛կն է թվային լինելու,

անցե՛ք թվային միջավայր
PERFECTION IN EVERY PIXEL WE ARE DIGITAL AGENCY
 

ՁԵՐ ԲՐԵՆԴԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԱՌԱՆՑ ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ


Այսօր, օգտագործելով թվային մարքեթինգի հնարավորությունները, կարելի է բեկումնային հաջողություններ գրանցել կազմակերպության պատմության մեջ: Կիրառելով թվային մարքեթինգը, դուք կարող եք ձեռք բերել հսկայական լսարան և ծախսարդյունավետ ու չափելի արդյունքներ:


Կարդալ ավելին

ԱՎԵԼԱՑՐԵՔ ՁԵՐ
ԵԿԱՄՈՒՏԸ

Թվային մարքեթինգի առավելությունները նաև ներառում են՝
• Ձեր պոտենցիալ հաճախորդների հետ շփվելու և նրանց կարիքներն առավել լավ հասկանալու հնարավորություն՝ ապրանքանիշի հանդեպ հավատարիմ հաճախորդներ ձեռք բերելու նպատակով։
• Միջազգային շուկա դուրս գալու հնարավորություն։
• Ի համեմատություն ավանդական մարքեթինգի քիչ ներդրումով և ժամանակ ծախսելով մեծ արդյունքների հասնելու հնարավորություն։


9 օր ... և մենք կապահովենք ձեր բիզնեսի առցանց առկայությունը:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՄԱՐՔԵԹԻՆԳ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սպառողների 81%-ը այցելում է բիզնեսի վեբ կայք սոցիալական էջերից, իսկ 75%-ը փաստում է, որ սոցիալական մեդիան հնարավորություն է տվել շփում հաստատել բրենդերի հետ: Համավարակի ֆոնին այս ցուցանիշներն անխոս աճել են և շատ կազմակերպությունների համար դարձել հանարավորություն՝ սոց ցանցերի միջոցով ճանաչելիությունը ձեռք բերելու և վաճառքներ իրականացնելու համար: SMM-ը կենսական նշանակություն ունի ցանկացած ոլորտի բիզնեսի համար, նույնիսկ եթե այն ունի վեբ կայք:


ԿԱՅՔԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ

Վեբ կայքերն իրականացնում են Ձեր բիզնեսի առաջխաղացումը 24/7 հիմքով, ինչը չի կարող անել ոչ մի աշխատակից: Ուստի կայքի անխափան աշխատանքը դիզայնից պակաս կարևոր չէ: Կայքերի պատրաստման աշխատանքները կազմված են 2՝ մշակման և անվտանգության ապահովման փուլերից:


ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ

Հաղորդակցության ընթացքում մարդու մոտ առաջնահերթ տեղի է ունենում վիզուալ սպառումը: Մարդկանց մեծ մասը, այդ թվում՝ թվային միջավայրում գնումներ կատարելիս, նախևառաջ հիմնվում է ապրանքի տեսքի՝ դիզայնի վրա: Ցանկացած դիզայն մշակելիս մենք հիմնվում ենք սպառողի հոգեբանության վրա՝ մարքեթինգային լավագույն լուծումներ ստանալու համար:

ԿԱՅՔԻ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՕՊՏԻՄԻԶԱՑԻԱ

Դիակ թաքցնելու լավագույն վայրը Google-ի որոնման երկրորդ էջն է: Որոնողական համակարգերի օպտիմիզացումը կամ SEO-ն, առցանց տեսանելիություն ձեռք բերելու առումով, լավագույն գործիքներից է ընկերությունների համար, քանի որ այն թույլ է տալիս ավելի շատ այցելուների հոսք ապահովել դեպի կայք՝ անվճար և օրգանական որոնման արդյունքների միջոցով: Այսինքն, այն կօգնի, որպեսզի օրինակ Google որոնողական համակարգում Ձեր ոլորտի մասին որևէ հարցում գրելիս հաճախորդը առաջին հորիզոնակններում տեսնի Ձեր կայքը։


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ

Թվային մարքեթինգը ինքնին բովանդակության և սոցիալական գործողությունների մշտական հոսք է: Մեր օրերում մարդիկ․ ժամանակի մեծ մասը լինելով առցանց․ ցանկանում են սովորել գնումներ կատալուց կամ ծառայություններից օգտվելուց առաջ: Այսինքն, ծառայություն կամ ապրանք առաջարկելիս, պետք է ներկայացնել այնպիսի չկրկնվող բովանդակության միջոցով, որը ամփոփ գիտելիք կտա սպառողին և գրավիչ կլինի ոչ միայն պոտենցիալ հաճախորդի, այլ նաև՝ որոնողական համակարգերի համար:

Ժամանա՛կն է թվային լինելու, անցե՛ք թվային միջավայր և ավելացրեք ձեր եկամուտները: