Օպտիմիզացիա որոնողական համակարգերում

Դիակ թաքցնելու լավագույն վայրը Google-ի որոնման երկրորդ էջն է: Որոնողական համակարգերի օպտիմիզացումը կամ SEO-ն, առցանց տեսանելիություն ձեռք բերելու առումով, լավագույն գործիքներից է ընկերությունների համար, քանի որ այն թույլ է տալիս ավելի շատ այցելուների հոսք ապահովել դեպի կայք` անվճար և օրգանական որոնման արդյունքների միջոցով: Այսինքն, այն կօգնի, որպեսզի օրինակ Google որոնողական համակարգում Ձեր ոլորտի մասին որևէ հարցում գրելիս հաճախորդը առաջին հորիզոնակններում տեսնի Ձեր կայքը։

Գոյություն ունի SEO առաջխաղացման ինչպես անվճար (organic), այնպես էլ վճարովի
(paid) տարբերակներ։ SEO հիմնական գործառույթներն են՝

  • Կայքի աուդիտ և գործողությունների պլանի մշակում,
  • Մրցակցային դաշտի հետազոտություն և հիմնական բանալի-բառերի (keyword) ցուցակի կազմում
  • Կայքի տեխնիկական հարմարեցում որոնողական համակարգերի պահանջներին
  • Համապատասխան բովանդակության պատրաստում
  • Թեմատիկ կայքերում հղումների ստեղծում (Link Building)
  • Համապատասխան լսարանի ստեղծում և վճարովի գովազդի տեղադրում
  • Ամսական հաշվետվությունների տրամադրում

Հատկացնելով որոշակի բյուջե SEO առաջխաղացման համար դուք կունենաք նոր հաճախորդների և վաճառքների աճ: Մեր SEO մասնագետների համալիր մոտեցումը թույլ կտա Ձեզ ձեռք բերել թիրախավորված և Ձեր բիզնես ոլորտին համապատասխան տրաֆիկ` ապահովելով լավագույն դիրքերը որոնման առաջին էջում: