Սոցիալական մեդիա մարքեթինգ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սպառողների 81%-ը այցելում է բիզնեսի վեբ կայք սոցիալական էջերից, իսկ 75%-ը փաստում է, որ սոցիալական մեդիան հնարավորություն է տվել շփում հաստատել բրենդերի հետ: Համավարակի ֆոնին այս ցուցանիշներն անխոս աճել են և շատ կազմակերպությունների համար դարձել հանարավորություն՝ սոց ցանցերի միջոցով ճանաչելիությունը ձեռք բերելու և վաճառքներ իրականացնելու համար: SMM-ը կենսական նշանակություն ունի ցանկացած ոլորտի բիզնեսի համար, նույնիսկ եթե այն ունի վեբ կայք:

Ի՞նչ ենք մենք առաջարկում:

  • Բիզնես էջերի ստեղծում և կարգավորումների իրականացում սոցիալական հարթակներում
  • SMM ռազմավարության մշակում՝ հաշվի առնելով կազմակերպության բիզնես նպատակները
  • Կորպորատիվ ոճի մշակում` վիզուալ հաղորդակցությունն ապահովելու նպատակով
  • Շաբաթական բովանդակության պլանի մշակում
  • Ամսական հաշվետվությունների տրամադրում

Մենք յուրաքանչյուր կազմակերպության բիզնեսի էջի համար ստեղծում ենք գրավիչ և կրեատիվ բովանդակություն, թիրախավորում ենք սպառողներին՝ ապահովելով առավելագույն ներգրավվածություն և ճանաչելիություն: